«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Օբաման 60,5 միլիարդ է խնդրել` աղետի հետևանքները վերացնելու համար

Օբաման 60,5 միլիարդ է խնդրել` աղետի հետևանքները վերացնելու համար
08.12.2012 | 14:17

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հատկացնել 60,5 միլիարդ դոլար՝ փոթորկի հետևանքները վերացնելուն օգնող հիմնադրամներին։ Նշված գումարն ավելի քիչ է, քան նախատեսել էին աղետից տուժած նահանգների ղեկավարները։ Նրանք մտադիր են հատկացված օգնությունն օգտագործել ոչ միայն փոթորիկի հետևանքները վերացնելու, այլև ենթակառուցվածքներն արդիականացնելու համար, որպեսզի ապագայում հնարավորինս խուսափեն բնական աղետներից։
Հիշեցնենք, որ Սենդի փոթորիկն ԱՄՆ-ում խլել է ավելի քան 130 կյանք, այդ թվում՝ 43-ը Նյու Յորքում։ Հազարավոր բնակիչներ անտուն են մնացել։

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ